«Մայր Հայաստան» շարժման ամփոփիչ նախընտրական հանրահավաքին ժամը 18։45-ի դրությամբ մասնակցել է շուրջ 1000 մարդ․ ԻՔՄ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում 18:00-ից մեկնարկել էր Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող՝ ընդդիմադիր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ամփոփիչ նախընտրական հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:45-ի դրությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում գտնվել է շուրջ 1000 մարդ:

Լուսանկարը և հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ՝ https://uic.am/17473

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ