Երևանի ընտրությունները Հայաստանը Թաթարստան, Երևանը՝ խոպան սարքելու ու մեր պետականությունը պահպանելու միջև ընտրություններ են.Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ մասնավորապես ասվում է․

Մայրաքաղաք Երևանի ընտրությունները Հայաստանը Թաթարստան, Երևանը՝ խոպան սարքելու ու մեր պետականությունը պահպանելու միջև ընտրություններ են։
🛑 Երևանին պետք չէ քաղաքապետ, ով իր երեխաների ապագան չի տեսնում Հայաստանում։
🛑 Երևանին պետք չէ քաղաքապետ, ով խոպանչու նման աշխատում է Հայաստանում, բայց կուտակում է արտերկրում։
🛑Երևանին պետք չէ քաղաքապետ, ով ոտատակ է տալու ժողովրդավարությունը, ժողովրդի ազատ կամարտահայտումն ու իշխանությունը։
🛑Երևանին պետք չէ քաղաքապետ, ով երազում է Հայաստանը Թաթարստան սարքել։
Պահել ու պահպանե՞լ Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, թե՞ օտարերկրյա գործակալների միջոցով սկուտեղի վրա մատուցել պետականությունը։
Սա է ընտրությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ