Նոր տեսանյութ՝ նվիրված Քաղաքացու օրվան ու թավշյա հեղափոխությանը

Ֆեյսբուքյան օգտատեր, ՀՀ քաղաքացի Միքայել Ղուկասյանը նոր հոլովակ է պատրաստել՝ նվիրված ՀՀ քաղաքացու օրվան։

Տեսանյութում հնչում է Հայկ Ստվերի կատարմամբ, Նիկոլ Փաշինյանի գրած բառերով «Քաղաքացու երգը», իսկ կադրերը հեղափոխության ողջ ընթացքի մասին են:

Տեսանյութը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հրապարակել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը՝ այսօր, նշվում է որպես Քաղաքացու օր: Այս առիթով ապրիլի 27-ին Հանրապետությունում ամբողջ տարածքվում նախատեսված են տոնական միջոցառումներ:

Նվիրվում է ՀՀ քաղաքացու օրվան #միտքդվառպահիր

Հեղինակ՝ Michael GhukasyanՆվիրվում է ՀՀ քաղաքացու օրվան #միտքդվառպահիր

Posted by Թագուհի Ղազարյան / Taguhi Ghazarian on Saturday, April 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ