Վարչապետ Փաշինյանը պարում է քաղաքացիների հետ

Երևանում և ՀՀ մարզերում մեկնարկել են Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները: Քիչ առաջ Մաշտոցի պողոտայում հավաքվածներին միացավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այս օրը ՀՀ պատմության համար շատ կարևոր դեր է ունեցել և կունան.

«Սա ամենամեծ խորհրդանիշն է այն բանի, որ Հայաստանում հաստատված է քաղաքացու իշխանություն և սրանից հետո երբեք այլ իշխանություն չի լինելու: Փոխվելու են վարչապետերը, կառավարությունները, Ազգային ժողովները, սակայն իշխանությունը շարունակելու է մնալ քաղաքացիներին»:

Ապա վարչապետը միացավ ներկաներին և սկսեց պարել, իսկ հիմա սելֆիներ է անում քաղաքացիների հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ