«Էստի համեցեք…». Հայկակական ավանդական խորովա՜ծ` վարչապետի ձեռքից

Մաշտոցի պողոտայում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանը միացավ Մաշտոց-Արամի խաչմերուկում խորոված անող քաղաքացիներին։

Փաշինյանը  մասնակցեց պատրաստելու գործընթացին, նաև մի քանի խորհուրդ տվեց, հետո է ասաց. «Շնորհակալ եմ, որ այս ավանդույթը պահել եք։ Դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում այսպես մանղալները շարած լինեն ու խորոված լինի։ Ով որ այսպիսի գաղափար ունի, թող չկաշկանդվի»։

Երբ Փաշինյանին առաջարկեցին միասին նարդի խաղալ, նա ասաց. «Ես լավ չեմ խաղում ճիշտն ասած, բանտում էի կարճ նարդի խաղում»։

Լրագրողների հարցին, թե որքանով էր ճիշտ 124 մլն գումար ծախսել Քաղաքացու օրվա վրա, եթե հնարավոր էր այլ ուղղությամբ դրանք ծախսել, Փաշինյանն ասաց. «Այլ ուղղություններով ևս գումարներ կծախսվեն: Այս տարի քաղաքացին 40 մլրդ դրամով գերակատարում է բյուջեի եկամուտները։ Կառավարության կողմից բյուջեից հատկացված գումարները հավասարապես ծախսվելու են նաև ՀՀ մարզերում»:

Ինչ վերաբերում է ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հայտարարությանը, որով նա հրաժարվել էր հաշվետու լինել եկամուտների համար, վարչապետն ասաց, որ պաշտոնյան սխալ է ասել և պետք է լինի հաշվետու: Նա խոստացավ ուսումնասիրել հարցը:

Հայկա-կաաաան ավանդա-կաան խորովա՜ծ` վարչապետի ձեռքից, էստի համեցեք։ 😀🍗🍖Չեմ լսում Ձեր կենացները, այոոո։😁

Posted by Գայա Խաչատրյան on Saturday, April 27, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ