Քաղաքացիները կպչուն ժապավենով փակել են արագաչափերի տեսախցիկները

Մենք շարունակում ենք իրականացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումը, արագաչափեր այլևս չեն լինելու, պետք է բոլոր արագաչափերը փակվեն: Այսօր որոշ քաղաքացիներ իրականացնում են «Հիշեցում» ակցիան և փակում են արագաչափերը, ինչպես հեղափոխության օրերին անում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանի բոլոր խոտումներին. կարմիր գծեր, աշխատավարձերի, թոշակների բարձրացում, աշխատատեղեր, ներդրումներ, տնեսական թռիչքաձև աճ, քաղբանտարկյալներ չպետք է լինեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից Իրինա Հարությունյանը և նշեց, որ այդ խոստումներից ոչ մեկ չի իրականացվել:

«Մենք մեկ առ մեկ հիշեցնում ենք իր տված խոստումների մասին: Պարոն Փաշինյան մենք ձեզ շատ լավ ենք հասկանում, դուք չեք կարող այդ ամեն ինչը անել, դուք խոսք եք տվել, գուցե լավ ցանկություն ունեք անելու, բայց չեք կարող, մենք քաղաքացիներս կօգնենք կատարելու այն խոստումները, որոնք տվել եք»,- ասաց նա:

Մեկ այլ քաղաքացի տեղեկացրեց, որ շաբաթական մեկ միլիոն դոլար գոյանում է արագաչափերից, սակայն չգիտեն, թե որտեղ են ծախսվում այդ գումարները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ