Ինչպես Նիկոլ Փաշինյանը ավտոբուսի առաջ պառկելով, փոխեց մեկ տղայի վարքը

Փաշինյանը նշեց՝ անհատական ջանքը մեզ համար եղել եւ մնում է առանցքային՝ բոլոր հանրային խնդիրների լուծման համար։

Նրա խոսքով՝ կարեւոր է մարդկանց վարքի փոփոխությունը, ավելին՝ հենց վարքի փոփոխության շնորհիվ էլ հեղափոխություն է եղել։ «Երբ որոշել էինք փողոցները փակել, ես՝ լինելով ԱԺ պատգամավոր, խմբակցության  ղեկավար՝ պառկել էի քաղաքային ավտոբուսի դիմաց, ինչ-որ առումով դա էլ է վարքի փոփոխություն, մի տղա վիճում էր հետս, ասում էր՝ դասի եմ, ագրեսիվությանը ագրեսիվությամբ չէի պատասխանում, եւ հաջորդ օրը կողքիս քայլող մի տղա ինձ ասաց՝ չե՞ք հիշում ինձ, երեկ ավտոբուսի մոտ ես էի ձեզ հետ վիճում։

Վարքի փոփոխությունը սա է, քաղաքական վարքի փոփոխություն տեղի է ունեցել, բայց տնտեսական վարքի փոփոխություն երբ տեղի ունենա, դա կլուծի տնտեսական հեղափոխության խնդիրը՝ սկսած նրանից հարկ վճարողը ինչպես է ընկալում իր կողմից հարկի վճարումը։

Հարկ վճարողի վարքագծի փոփոխությունը, հանրության ընկալումը գործարարի նկատմամբ ամենաառանցքային խնդիրներից մեկն է, որը պետք է լուծենք»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ