«Սա Իջեւանի խոզ է». Վարչապետին խորոված հյուրասիրեցին

Քաղաքացու օրվա առիթով Երևանի փողոցներում տոնը նշողներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մաշտոցի պողոտայում շարժվելիս նա թեքվեց դեպի Արամի փողոց, որտեղ փողոցում խորոված էին անում։ Փաշինյանը միացավ խորոված անողներին։

Փաշինյանն ասաց, որ նախորդ ապրիլին անձամբ չի տեսել, թե ինչպես են խորոված արել ու այդ ամենը դիտել է տեսանյութերով։

Իսկ այսօր չի ցանկացել հենց ինքը սկսել խորովածի արարողությունը, իսկ քանի որ քաղաքացիները կրկնում են ակցիան, կմիանա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ