Պահանջում եմ փակել դեպի Հայաստանի Հանրապետություն մուտքը Արայիկ Հարությունյանի և նրա ցեղի համար` որպես դասալիք.Հայկ Սուքիասյան

Հայկ Սուքիասյանը գրում է.

Պահանջում եմ փակել դեպի Հայաստանի Հանրապետություն մուտքը Արայիկ Հարությունյանի և նրա ցեղի համար` որպես դասալիք: Որպես մեկը, ով այս ծանրագույն վիճակում Արցախը հանձնեց ռուսական ԿԳԲ — ի ճիճու և քոծ ղարաբաղյան կլանին: Ինչպես նաև պահանջում եմ փակել դեպի ՀՀ մուտքը ղարաբաղյան կլանի Արցախում գտնվող հատվածի համար:
Արայիկ Հարությունյանը վաճառել է Արցախի փրկության ցանկացած հնարավորություն:
1,5 մարդու ներկայություն ունեցող ինչ-որ ուժի ղեկավար դարձավ Արցախի ԱԺ նախագահ, Արցախի խնդրի լուծման մասին ոչինչ չասող կլանի ևս մեկ ներկայացուցիչ գողացավ Արցախի նախագահի պաշտոնը:
Իհարկե մասնավոր հարց լուծվեց. Արայիկի և ղարաբաղյան կլանի մնացած թերմացքի համար Աղդամով (Ակնայով) Բաքվի երազի ճամփեն բացվեց: Զուր չէ հայ ժողովուրդն ասում. Աստված մի դուռ, որ փակում է (Բերձոր), մյուսը (Ակնա) բացում է:
Ռուսական ԿԳԲ — ի քոծ քարաբաղյան կլանի երևանյան մասնաճյուղում տոնախմբություն է:
Ավարտին են հասցնում Արցախի հանձնումը:
Պատրաստվեք խարդավանքների նոր փուլի. երևանյան մասնաճյուղը անցնելու է գրոհի` վերջնականապես տապալելու Հայաստանի Հանրապետությունը:
Պահանջում եմ ՀՀ իշխանություններից պետության ողջ իրավական համակարգը, ուժային կառույցները կարգի բերել և դնել ղարաբաղյան կլանի երևանյան մասնաճյուղի հակապետական գանգին:
Բոլոր բացատրությունները, թե տատուս արև մենք դեմոկրատ ենք, չենք կարող, կգնաք կպատմեք ձեր տատերին, այլապես ձեր իմացած դեմոկրատիան կիրագործեք լուսնի վրա:
Դեմոկրատիան պետք է պաշտպանել, բայց առաջին հերթին պետք է պաշտպանել Պետությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ