Վարչապետը Փաշինյանը խորոված է անում Մաշտոցի պուրակում

Նիկոլ Փաշինյանը, ով այս պահին քայլում է Երեւանի փողոցներով, մոտեցավ Մաշտոցի պողոտայում խորոված անողների խմբին ձեռք վերցրեց շամփուրները:

Նա նշեց, որ միայն լսելով գիտի, որ մեկ տարի առաջ հեղափոխության օրերին խորոված են արել փողոցներում. «Ես միայն հեղափոխությունից հետո, երբ վիդեները նայել եմ, հասկացել եմ, որ հեղափոխության 10 տոկոսն եմ տեսել, էն 90 տոկոսից գաղափար չեմ ունեցել»:

Ներկաներից մեկն ասաց, որ խորովածը դարձել է հեղափոխության խորհրդանիշերից մեկը, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Ես ուզում էի նման մի բան ասել, հետո մտածեցի՝ չարժի: Շնորհակալ եմ, որ այս ավանդույթը պահել եք:

Ես դեմ չեմ լինի, որ այսօր Մաշտոցի պողոտայում մանղալները շարած լինի ու խորոված անեն: Այնպես որ, ով այդպիսի ցանկություն ունի, թող չկաշկանդվի: Անկեղծ ասած, ես ինքս էի ուզում անել, բայց դե գիտեք, սահմանափակումներ կան»:

տեսանյութը՝ NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ