Տակը մնաց իշխանափոխությունը և ռազմահայրենասիրական փուչիկերի գմփոցը, բետոններն էլ չգիտես ուր կորան. Պետրոս Ղազարյան

«Երբ ասում էինք, որ այս մոդելը ոչ թե լավ ու վատն է, ոչ թե հայրենասիրական ու դավաճանական է, այլ պարզապես այլընտրանք չունի, պարոն Վարդանյանը և էլի շատ մինչև վերջ գնացող ռազմահայրենասերներ մեր տեսակետը անվանում էին դավաճանություն»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հաղորդավար Պետրոս Ղազարյանը՝ նշելով, որ դավաճան էին ասում Սամվել Բաբայանին, «իշխանությունից այդ պատրվակով հեռացրել են Արայիկին»։

«Արեցին էն ինչ մենք ասում էինք։

Տակը մնաց իշխանափոխությունը և ռազմահայրենասիրական փուչիկերի գմփոցը։ Հա մեկ էլ բետոնները, որ չգիտես ուր կորան, հավանաբար դրանցով փակել են հարգարժան պրն Վարդանյանի կարմիր գծերը։

Հուսամ չեն ասի ,որ էս բեռը Լյուքսեմբուրգի պրինցի ուղարկածնա։

Ինչևէ, որոշումը ճիշտ է, անկախ ամեն ինչից»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ