1996թ.-ի ապրիլի 27-ին, ծնվել է հերոս, Հայաստանի քաղաքացի,ազգությամբ եզդի՝ Քյարամ Սլոյանը

Նա իր երկու զինակից ընկերների՝ Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի, և հրամանատարի՝ Արմենակ Ուրֆանյանի հետ կյանքի գնով պահպանել է Մարտակերտը և թույլ չի տվել, որ թշնամին իրագործի նախապես պլանավորած ծրագիրը:

Քյարամը, դիրքավորվելով քիչ հեռու, կրակի տակ է պահել թշնամուն: Թշնամին, ընկնելով Քյարամի և ընկերների դիպուկ կրակի տակ, չի կարողացել կողմնորոշվել, թե որ կողմից է գնդակոծվում ինժիներական զրահապատ մեքենան, ինչի շնորհիվ էլ Արմենակ Ուրֆանյանին հաջողվում է շարքից հանել և կանգնեցնել այդ մեքենան, որի առաջխաղացման ամեն մի մետրը մոտեցնում էր Մարտակերտի անկմանը…

Քյարամ Սլոյանի այս սխրանքը չի ներում թշնամին և գլխատում է Հայոց բանակի փառապանծ զինվորին:

Քյարամի հայրը նույնպես մասնակցել էր Արցախյան ազատամարտին և խոստացել էր, որ որդու վրեժը կառնի, սակայն նրա սիրտը չդիմացավ որդու կորստին…

Շնորհավոր ծնուդդ, Հերոս, հավերժ փառք քեզ, հայ ազգի և եզդի ազգի զավակ…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ