Գարիկ Գալեյանը կալանավորվել է

Գարիկ Գալեյանը կալանավորվել է: Այս մասին դատարանի բակում հավաքված լրագրողներին տեղեկացրել է Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը՝ նշելով, որ կայացված որոշումն ենթակա է բողոքարկման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գարիկ Գալեյանը երեկ ձերբակալվել էր։ Քննչական կոմիտեն մանրամասներ էր հայտնել վերջինիս ձերբակալման վերաբերյալ:

Հիշեցնենք՝ Գ. Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն՝ նրա մոտ հայտնաբերված նյութը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է:

Նախաձեռնված նոր քրեական վարույթը միացվել է ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ