632 զոհ և 329 վիրավոր. Մարոկկոյում հուժկու երկրաշարժ է գրանցվել

Մարոկկոյում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:11-ին:

Էպիկենտրոնը եղել է Ատլասի լեռներում։

Այս պահին հայտնի է է 632 զոհի և 329 վիրավորի մասին:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Լրատվամիջոցները նշում են, որ տեղի ունեցած երկրաշարժն ամենաուժեղն է Մարոկկոյում 1960 թվականից ի վեր: Այդ տարի 5,8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումը հազարավոր կյանքեր էր խլել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ