Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին աճող լարվածությունը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը:

Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։

Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունը: Մակրոնը կոչ է արել բոլոր տարաձայնությունները լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով:

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի լուծմանը և հակամարտության արդար և տևական լուծմանը միջազգային իրավունքին համապատասխան և բացառապես դիվանագիտական միջոցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ