Հայկ Մարությանը հրաժարվել է Տիգրան Ավինյանի հետ բանավեճից

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով որ հրաժարվում է մասնակցել Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճից։ Մարությանն  իր այս որոշում հիմնավորել է այն հանգամանքով, թե իբրև Պետրոս  Ղազարյանը կողմնակալ է, և  չի կարող անկողմնակալ բանավեճ վարել։  Մարությանը նաև հայտնել է, որ կմասնակցի բանավեճին միան այն դեպքում, եթե բանավեճը վարի մեկ այլ անձ։

Մարությանի ներկայացրած այս պատճառաբանությունները առնվազն ծիծաղի տեղիք է տալիս, հիշենք հայտնի խոսքը՝  «Վատ պարողին կոշիկներն են խանգարում»։

Բնականաբար այս կեպ Մարությանը փորձում է խուսափել բանավեճից և Տիգրան Ավինյանի հետ առերեսվելուց, քանզի Հայկ Մարությանը Պետրոս  Ղազարյանին մեղադրում է իշխանամետ լինելու մեջ, իսկ իշխող ՔՊ կուսակցության թեկնածուն հենց Տիգրան Ավինյանն է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ