Թանկարժեք մեքենաներ, ճոխ հյուրասիրություն. Նոր լուսանկարներ Պզոյի դստեր հարսանիքից

«Դվին» հյուրանոցում ընթանում է քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի (Պզո) դստեր և նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդո) փեսայի եղբոր հարսանյաց արարողությունը:

Ավելի վաղ «Ժամանակը» գրել էր, որ Պզոն աղջկա հարսանիքին հրավիրել է գողական և մերձգողական համայնքի հայտնի դեմքերին: Ըստ թերթի տվյալների՝ միայն ԱՄՆ-ից 300 հրավիրյալ է մասնակցելու:

«Փաստինֆո» տեսախցիկը ֆիքսել է մի շարք հետաքրքիր մարդկանց՝ տարբեր քրեական հեղինակությունների, ՀՀ ԱԺ մականունավոր նախկին պատգամավորների, օրինակ՝ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), Առաքել Մովսիսյանին (Շմայս), Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) , գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) եւ այլոց: Ի դեպ գերակշռում էին Սամվել Ալեքսանյանին պատկանող համարանիշերով (60 06, 006 06) «Բենթլի» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկով էլ ժամանեցին հարսն ու փեսան:

Աղբյուր՝ Փաստինֆո

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ