Զախարովային մնում է հայտարարել, որ Միկան, Աշոտը և մյուսները զենքով գնում էին Լաչինի միջանցքը բացեին. Ստյոպա Սաֆարյան

Մարիա Զախարովային մնում է վաղը հայտարարել, որ Միկան, Աշոտը և մյուսները զենքով գնում էին Լաչինի միջանցքը բացեն, և որ Արևմուտքի կեղտոտ հերյուրանքն է, որ իրենք Ալիևի ու հայկական հիբրիդային շարասայուների միջոցով ու բարդ օպերացիայով ուզում են նվաճել Երևանի քաղաքապետարանը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ շարունակելով.

«Այ բալամ, էն Ռուբեն Վարդանյանին տիրություն արեք, արդեն հույսը Հնդկաստանն ու Իրանն են մնացել…

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ մինչև վերջերս Միկային բան-ման էր փոխանցում, բա հիմա ո՞նց ա լինելու, ի՞նչ ա լինելու, որ թային ձերբակալեն»:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Սյունիքում 7 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik Արմենիա ռադիոյի աշխատակից Աշոտ Գևորգյանը։

Նկատենք, որ Զախարովային զարմացրել է ապօրինի զենք իրացնելու համար Միկա Բադալյանի և մյուսների ձերբակալությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ