«Գործարար լինելը պետք է ավելի բարձր լինի քան պատգամավոր լինելը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված խորհրդաժողովին:

Գիտաժողովին ելույթ ունեցավ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը՝ «Իշխանության գերխնդիրը սահմանադրականության մակարդակի բարձրացումն է» թեմայով։

Այնուհետեւ դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը ելույթ ունեցավ «Հայաստանի տնտեսության պետական կառավարման համակարգի բարելավման հիմնական ուղիները» թեմայով։ Նա ասաց, որ ակնհայտորեն այսօր առաջացել է անհրաժեշտություն՝ Հայաստանի տնտեսությունում կատարել արմատական փոփոխություններ։ Վերջինս սա պայմանավորում է երեք պատճառով․

«Առաջին՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը ծախսատար է, հետո՝ այն չի համապատասխանում հատկապես տնտեսությունում եւ բուն կառավարման համակարգում տեղ գտած փոփոխություններին եւ երրորդ՝ այն արդյունավետ չէ։

Ինչու է այն ծախսատար․ սովորաբար այս կամ այն երկրի պետական կառավարման համակարգը բնութագրելու համար հաշվարկվում են պետական մարմինների հետ կապված ծախսերը եւ այն համեմատում ՀՆԱ-ի ներքին արդյունքի ցուցանիշի հետ։ 2000 թվականին Հայաստանի պետական կառավարման համակարգն օգտագործել է 72,5 մլրդ դրամ, 2015 թվականին այդ թիվը հասել է 478,8 միլիարդ դրամի»,- ասաց Աշոտ Մարկոսյանը՝ նշելով, որ նույնիսկ զարգացած երկրներում, որոնցում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 30-35 անգամ ավելի է, նման շռայլություն թույլ չեն տալիս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ