Ռուսաստանի հայե՛ր, Պեսկովը ձե՛զ է սպառնում՝ ավելի շատ, քան Հայաստանին.Ռ. Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը գրում է.

Ռուսաստանի հայե՛ր, Պեսկովը ձե՛զ է սպառնում՝ ավելի շատ, քան Հայաստանին։ Եվ ժամանակն է, որ դուք էլ հոգ տանեք Հայաստանի համար։ Որպեսզի Հայաստանը հոգ տանի ձե՛զ համար։

Մի՛ հարցրեք, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը ձեզ համար։ Մի էլ ասեք, դե դո՛ւք ինչ եք արել Հայաստանի համար․ եթե արել եք՝ լավ եք արել։ Արեք ընդամենը մի բան․ մոռացե՛ք էդ անիծված քյամբախը եւ վերադարձե՛ք Հայաստան։

Հակառակ դեպքում ձեզ թալանելու են, կամ տանելու են դոնբաս-ղրիմում գլուխներդ ուտեն, դառնաք էշ-նահատակ։ Բուրյատների, բաշկիրների, դաղստանցիների, նույն ինքը՝ ռուսների նման։ Չե՛ն խնայելու։

Ռուսական անձնագիրն էլ պատռեք եւ կգցեք սովետաշենի աղբանոցը՝ Հայաստան գալու առաջին իսկ օրը։ Դուք շատ քիչ ժամանակ ունեք, ու Պեսկովը ստում է, թե Ռուսաստանում հայերն ավելի շատ են, քան Հայաստանում։ Չկա նման բան։

Դուք ֆաշիստական Ռուսաստանում անելիք չունեք այլեւս։ ԶՐՈ՛ հայ Ռուսաստանում։ Հանուն ձեզ, հանուն ձեր երեխաների, հանուն Հայաստանի Հանրապետության՝ առանց Ռուսաստանի։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ