«Այստեղ շատ գեղեցիկ ճառեր էր ասել Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին». Տ. Հակոբյան

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողվոի նախագահ Տիգրան Հակոբյանը գրել է.

«Մեկ տարի առաջ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստան էր այցելել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Դատելով որոշ մեր հանրային գործիչների ոգևորությունից, այդ այցն իր նշանակությամբ ու հետևանքներով զիջում էր միայն առաջին մարդու Լուսնին ոտք դնելու հետ։

Այդ դարակազմիկ այցից անցել է մեկ տարի, շուտով մեկ տաին կլարանա, ինչ Արցախը շրջափակման մեջ է, իսկ այսօր արդեն` հումանիտար աղետի․․․

Մեկն ինձ կհուշի՞, արդյո՞ք տիկին Փելոսին արձագանքել է հարևան պետության անմարդկային գործողություններին։ Կամ միգուցե դատապարտե՞լ է Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ոտնձգությունները։

Կարող է արձագանքել է, դատապարտել է, բայց ես ուշադիր չեմ եղել։ Ի վերջո, հարգարժան և բարձրաստիճան տիկինը այստեղ շատ գեղեցիկ ճառեր էր ասել մարդու և ժողովուրդների իրավունքների, Հայաստանի անվտանգության երաշխիքների մասին։ Ինչո՞ւ այսպես արագ մոռացավ մեզ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ