Վարչապետի փայլուն պատասխանները՝ սադրիչ հարցերին

Նիկոլ Փաշինյանը այսօր` ապրիլի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցերին, ստիպված եղավ հիշել իր պատգամավորական գործունեությունից մի դրվագ և ասաց, որ նախկինում ինքը բոլոր վարկային ծրագրերին դեմ է քվեարկել, քանի որ չի վստահել նախորդ կառավարությանը։

Սակայն այժմ իրավիճակն այլ է. «Ես հիմիա համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահության քվեն և ըստ անհրաժեշտության, կարող է վարկեր վերցնել։

Նույնը վերաբերում է կարմիր գծերին, տեսախցիկներին։ Ես 90 թվականից շատ բաների մասին եմ խոսել և 20 տարվա խոսացածը մեկ տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ»։

Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ ինքը նախկինում դժգոհել է կարմիր գծերով կայանատեղիում վճարվող 100 դրամ վարձի համար, քանի որ այդ գումարը գնում էր կոնկրետ մարդկանց գրպանը։ «Ու հիմա այդ ընկերությունը, որը գանձում էր այդ 100 դրամները, բազմամիլիոնանոց պարտքը թողել է քաղաքապետարանի վրա ու գնացել է զբաղվում է իր գործերով։ Մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք։ Ո՞րն է ձեր պրետենզիան», — լրագողին հակադարձեց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ