Պորտուգալիայի խորհրդարանը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Պետո Դեմիրճյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2019 թ․ ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանութունը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իտալիայի խորհրդարանը պատգամավորների 382 կողմ, 0 դեմ եւ 48 ձեռնպահ ձայնով հաստատեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը:

Նշված բանաձեւով երկրի կառավարությանը կոչ է արվում «պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և խնդրին տալ միջազգային գնահատական:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ