Տեղի է ունեցել Պզոյի դստեր հարսանիքը, իսկ քավորը՝ Սամվել Ալեքսանյանն է

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել Արմեն Ղազարյանի՝ Պզոյի դստեր շքեղ հարսանիքը։ Հարսի անունը՝ Դիանա Ղազարյան, փեսան՝ Էդուարդ Մադաթյանի՝ խուճուճ Էդոյի փեսայի ըներն է, անունը Էդվարդ, ով շինարարական բիզնեսով է զբաղվում։

Դիանան 21 տարեկան է, փեսան 26։ Հարսի շորի դիզայները հայտնի Զահար Մուրադն է։ Շորը արժեցել է 17 հազար դոլար։Եկեղեցու,տան ծաղկային ձևավորումը իրականացրել է Անի Ռոսը։Քաղցրավենիքը բերվել է Դուբայից, իսկ խմիչքը՝ ԱՄՆ-ից։

Պսակադրությունը կատարվել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։ Արմեն Ղազարյանի կնոջ՝ Քրիստինա Պողոսյանի զգեստը Վալենտինո ապրանքանիշի է։ Հարսանիքի քավորը գործարար Սամվել Ալեքսանյանն է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ