Ապրիլյան պատերազմի հերոսն աշխատանքի անցավ ԱԱԾ-ում

Այսօր` ապրիլի 26-ին Հայաստանի Սահմանապահ զորքերի օրվա կապակցությամբ կայացած միջացառման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիսավորությամբ հանձնեց ապրիլյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայող Վիլի Ալեքսանդրի Ղազարյանի՝ ԱԱԾ սահամապահ զորքերում աշխատանքի անցնելու վերաբերյալ վկայականը:

Նշենք, որ այս տարվա փետրվարին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կատարած այցելության ընթացքում ԱԱԾ տնօրենն ասել էր, որ ինչպես ԱԱԾ-ում, այնպես էլ ՀՖՖ-ում մեծ սիրով պատրաստ են աշխատանքի ընդունել ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին:

Արթուր Վանեցյանը խոստացել էր, որ ԱԱԾ-ի և ՀՖՖ-ի աշխատանքներում այդ զինվորներին ու սպաներին ներգրավելու հարցը կլինի իր հսկողության ներքո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ