Բագրատ Սրբազան Գալստանյանը Տավուշի թեմի առաջնորդն է, որին Գարեգին Բ-ն գործուղել էր բեմ, ընդդիմության հանրահավաքին ելույթ ունենալու.Ռեգինա Պռազյան

Ռեգինա Պռազյանը գրում է.

Բագրատ Սրբազան Գալստանյանը Տավուշի թեմի առաջնորդն է, որին Գարեգին Բ-ն երեկ գործուղել էր բեմ, ընդդիմության հանրահավաքին ելույթ ունենալու։

Իհարկե Գարեգինը հենց ինքը կհրթիռեր և կայծակնային արագությամբ բեմի վրա կհայտնվեր, եթե իմանար, որ ժողովրդի գոնե 1 %-ի համար ընդունելի է։
Բագրատը հեղափոխության օրերին ինչպես ինքն էր ասում «Նիկոլական» էր և Գարեգինի համար անցանկալի անձ էր հանդիսանում։

Հետագայում «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ առաջադրվեց։ Այդ ժամանակ հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր և երբ տիկին Հակոբյանը այլևս չառաջադրվեց, այդ ժամանակ Բագրատը ընտրվեց հոգեբարձուների խորհրդի նախագահ։

Պատերազմից հետո Գեղամ Նազարյանի մտերիմ Բագրատը դարձավ ընդդիմադիր։ Տավուշի նուրբ լարերի վրա խաղացող Բագրատին հավանաբար նկատի ուներ Քոչարյանը, երբ ասում էր, որ երկրի ղեկավար թող լինի որևէ հարգված եկեղեցական։

Այսպիսով, երբ որ Բագրատը դարձավ ընդդիմադիր, Գարեգինը սկսեց հարաբերությունները բարելավել նշածս անձի հետ, բայց քանի որ թեև քիչ սակայն որոշակի ընդունելություն ունի Բագրատը ժողովրդի մեջ Գարեգինը որոշեց երեկվա ցույցին հենց իրեն ուղարկել, ընդդիմության կեղտաջրերի մեջ Բագրատին կործանելու համար։ Ամեն դեպքում անձը լավն է թե վատը, իր ստրուկն է թե թշնամին, Գարեգինը չի ուզում, որ որևէ մեկի վարկանիշը իր վարկանիշից բարձր լինի։

Ի դեպ Բագրատը 10 տարի Կանադայի Հայոց թեմի առաջնորդն էր և այդ 10 տարիների ընթացքում շատ բուռն գործունեություն է ունեցել Կանադայում, ներառյալ թեմը քանդելը, գիշերային ակումբներն ու հարբեցողությունը։ Այս ամենը շարունակվում է մինչև այն պահը, երբ Լավալ քաղաքում եկեղեցու կառուցման համար հանգանակված 1 միլիոն դոլար գումարը հանկարծակի անհետանում է և որի պատճառով Բագրատը ընտրություններում պարտվում է։ Կարծեմ 2010-2011 թվականներին էր։

Գործող առաջնորդն էր նա և ժամկետը ավարտվում էր հաջորդ առաջնորդի ընդրություններն էին և կարող էր վերընտրվել, կարող էր նոր մեկը ընտրվել։ Ընտրության կազմակերպիչն ու պատասխանատուն հենց ինքն էր։ Ինքը պարտվեց և հայտարարեց որ ընտրությունները կեղծված են և ի վերջո վերադարձավ Մայր Աթոռ։ Գարեգինին գումարներ մուծվելուց հետո Գարեգինը մի նոր պաշտոն հորինեց Բագրատի համար՝ Եկեղեցու սոցիալական հայեցակարգի գրասենյակ։ Մոտ 2 տարի գործի չգալով աշխատավարձ ստացած Բագրատը դե գիտեր, որ իր համար հորինված պաշտոնը փուչիկ է և որ բոլորը ձեռք են առնում։

Ի վերջո Բագրատը Գարեգինի ձեռքով Տավուշի թեմը խլեց Եզնիկ արքեպիսկոպոսից։ Տավուշը դարձավ տրամպլին Բագրատի համար։ հսկայական բիզնես գործունեություն, մեկ երկու քաղցր խոսք միամիտ ու մաքուր տավուշեցիներին ու սկսեց սիրվել։ Բագրատի կնոջ՝ Ինգայի «կպցրած» գրանտներից ի դեպ ևս մուծվում են Գարեգինին սակայն դա այդքան էլ էական չէ, քանի որ Բագրատը ունի կաթողիկոսանալու մարմաջ Գարեգինը ամեն կերպ ուղիներ է փնտրելու նրա անունը սևացնելու համար։

Բագրատին ատում էր նաև Արշակը, բայց քանի որ Քոչարյանն է իրենց տերը հարաբերություններն արդեն կարգավորվել են։ ԵՒ վերջ ի վերջո ինչու՞ հենց Բագրատին գործուղեցին հանրահավաքին մասնակցելու։ Որովհետև կաթողիկոսի շրջապատում մինչև վերջ չխայտառակված մեկը չի՞ մնացել։ Եթե Մայր Աթոռը պիտի ներկայացուցիչ ուղարկեր դա պիտի լիներ Արշակը, կամ Նաթանը, կամ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որը Մայր Աթոռի Լուսարարապետն է, կամ պիտի ուղարկեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին։

Երեկ բեմահարթակից Բագրատը մի արտահայտություն արեց. «Տաճարը պետք է հաղթի փողոցին»։ Նախ պարոն Բագրատ դա կեղծ թեզ է։ Իշխանությունները փողոց չեն և ոչ էլ պատերազմ են հայտարարել եկեղեցուն, իսկ այ դուք՝ տաճարը դուրս բերեցիք փողոց։ Եվ առհասարակ ձեր վարք ու բարքը, նիստ ու կացը կատարյալ փողոցին վայել է։ Շատ մանրամասներ չհրապարակելու համար ձեր մտքում շնորհակալություն հայտնեք ինձ!!!

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ