Մարությանի նոր «թիմակիցները» արդեն լքում են նրան. առաջին երկուսը հեռացել են

«Թիմային աշխատանքը» կարևորող, սակայն իրեն քաղաքապետ դարձրած թիմին լքած Հայկ Մարությանի ներկայիս թիմը կարծես թե սկսել է «ճաքեր տալ», և հնարավոր է՝ մինչև ընտրություններ այն մասնատվի:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ միմյանց հետ քաղաքական որևէ կապ չունեցող նախկին քաղաքապետի թիմում արդեն սկսվել է «սևերի և սպիտակների» բաժանման գործընթացը:

Մարությանն անթաքույց ցույց է տալիս, որ ունի իր սիրելիները և առանձնապես չի էլ ցանկանում քարոզարշավի ժամանակ տեսնել «Ազգային առաջընթաց» կուսակցությունից՝ իրեն մինչ այս պահը անհայտ սեփական թիմով առաջադրվածներին:

Մեր տեղեկություններով՝ հենց այս կռվախնձորն է եղել քարոզարշավը մոտ 6 օր ուշ սկսելու պատճառը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից էլ տեղեկանում ենք, որ նախընտրական պայքարի սկզբնամասում Հայկ Մարությանի թիմից, սեփական դիմումի համաձայն, հեռացել է ավագանու երկու թեկնածու՝ Ավետիսյան Էլինան և Հակոբյան Ժիրայրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ