ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ-երից ու Հուրգադաներից թարմ-թարմ արևայրուքով եկել են ուղիղ Ազատության հրապարակ, ամեն կերպ փորձում են դեմքերին թախծի միմիկաներ ցուցադրել, կարծում եմ՝ հատուկ դրա համար մտովի փորձում են հիշել, որ Սերժի Վաչոն օրերս ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործողության շրջանակներում վերադարձրեց Եռաբլուրի տարածքից ապօրինի սեփականաշնորհված 4 հողամաս»։
Հիշեցնենք երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում 18:00-ից մեկնարկել էր ընդդիմության հրավիրած՝ Արցախի Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10.500 մարդ: