ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը.
«Աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում երեկ և այսօր նշվում է պաշարված Արցախի անկախության հռչակման օրը:
Ռուսաստանի ոչ մի քաղաքից, այդ երկրի բազմամիլիոնանոց համայնքի և ոչ մի բնակավայրից ոչ մի բառ, ոչ մի ծպտուն չլսեցինք Արցախում հումանիտար ճգնաժամի և պատասխանատուների մասին:
Ոչ միայն հավաք, ակցիա… Արցախին ուղղված մի շնորհավորական խոսք, գոտեպնդող երկու բառ:
Դիվանագիտության չեմպիոն Հայերի միության տխրահռչակ նախագահ Արա Աբրահամյան, Սամվել Կարապետյան, արգելե՞լ են խոսել:
Բա Հայաստանում մի արժանապատիվ հայտարարություն, քայլ ինչի եք ափալ-թափալ ձեզ իրավունք վերապահում քննադատել, դատապարտել, ա՛յ անարժանապատիվ վախեցածներ»։