Եթե այն ժամանակ ազգն ու երկիրը ստալինին ու բերյային էին մատաղ անում, այսօրվանները Հայաստանն ու հայ ժողովրդին պուտիններին և ալիևներին են ծախում…

Դավիթ Ղամբարյանը գրում է.

1937 թվականը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն էին, երբ ցանկացած մարդ մի անկեղծ, կամ անմեղ խոսքի համար ընտանիքով կարող էր սիբիր աքսորվել և անթաղ մեռել դառնալ տայգաներում:

Ազգի կեսը մատնիչ էր դառել: Ստալինի մահից հետո միայն ժողովուրդը սկսեց շունչ քաշել: Տասնամյակներ հետո, երբ հանդիպում էի, արդեն ծերացած, այդ մատնիչներին, թվում էր, թե դրանց լեղապարկի թույնը իրենց աչքերն էր լցվել:

Ոչ պարզություն կար, ոչ էլ մարդկային խիղճ նրանց հայացքներում: Այժմ , տասնամյակներ անց, նորից նույն զգացողությունն եմ ունենում, երբ նայում եմ քոչասաիդիչների, սեռժանարիմանովների և նրանց լափակերների աչքերին:

Ոչ մի տարբերություն 37 թվի ծախողների ու դրանց միջև: Եթե այն ժամանակ ազգն ու երկիրը ստալինին ու բերյային էին մատաղ անում, այսօրվանները Հայաստանն ու հայ ժողովրդին պուտիններին և ալիևներին են ծախում…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ