«Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածների շահառուները տեղում էին»․ Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը սետեմբերի 2-ի հանրահավաքից լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառումներով․ «Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածների շահառուները տեղում են։ Տներ են էհ կորցնում….»։

Մեկ այլ գրառմամբ Սաֆարյանը նշել է․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ միայն Ռոբերտ Քոչարյանը ծովային զագառ չունի…. Արծվիկի եգիպտական արևայրուքը տեղն է, Աղվանն ասես բարձրլեռնային արևային լոգանք է ընդունել՝ կարմրությունը մատնում է ալպյան մեղմ քամիների հետքը: Ագնեսի դեմքին ու լուքում կատարյալ անթալիական բրիզ է դաջված…

Արցախի մասին որքա՜ն բան են պատմել սարերի ու ծովերի քմաիներին…. 8 ամիս ներս են գցել, ոչ մի ծպտուն չեն հանել, էդքանը ցունամիով լցրել են ծովն ու լեռները ու ետ եկել….»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ