Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում էր նաև ականանետ:

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Ադրբեջանական կողմում կա 3 վիրավոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ