Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․
Սա դասական քաղաքական մեյմունություն է։
Հարց է ծագում, թե երբ հասցրեցին կանխել թշնամու առաջխաղացումը, Կալիֆորնիայի լողափի՞ն, Եգիպտոսի ծովափի՞ն, թե՞ Ամանորը Դուբայում նշելիս ․․․
Տակավին ձախողված փողոցային շարժումը վերսկսելու նպատակով, հայտարարված հանրահավաքից առաջ հանրության աչքերին թոզ փչելու հերթական անհաջող փորձն է։
Մարդկանց փողոց հանելու խնդիր ունեն, փողոցում մարդկանց թիվն ավելացնելու խնդիր ունեն։ Բայց սպասվող հանրահավաքն էլ չի տարբերվի նախորդներից, վերջում գլխիկոր տուն են գնալու։