Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել` կատարելով հետևյալ գրառումը.
«Արփիի հետ «Սոյուզմուլտֆիլմ»-ի երեկո էինք հայտարարել»
Հիշեցնենք որ Աննա Հակոբյանը նոյեմբերի 21–ին ու 22–ին հանդիպել է «ZGEST», «PETOOR», «Just Black», «Diana Avona» հայկական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել նորաձևությանը վերաբերող հարցեր:
Աննա Հակոբյանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նա շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայ դիզայներներին, հայկական բրենդներին՝ կրել նրանց հագուստները թե´ տեղական, թե´ միջազգային հանդիպումների ժամանակ:
«Իմ նպատակն է, որ հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել է Աննա Հակոբյանը:
«Շատ բարձր ենք գնահատում Ձեր հայտարարությունը, որ պատրաստ եք կրել հայ դիզայներների պատրաստած զգեստները: Դա շատ մեծ աջակցություն է: Եթե ոչ դուք, ապա ով պետք է լինի հայ դիզայներների դեմքը»,- նշել է «ZGEST» ընկերության հիմնադիր Ալլա Պավլովան՝ հավելելով, որ նախաձեռնությունը ողջունել ու բարձր են գնահատում ոլորտի բոլոր գործընկերները: