Դեն Բիլզերյանն իր տանը կազմակերպված խնջույքին հսկա արջ է տուն բերել

Դեն Բիլզերյանը բուռն քննադատության թիրախում է հայտնվել, երբ իր էջում հրապարակել է տեսանյութ, որում, տասնյակ կիսամերկ գեղեցկուհիներով շրջապատված, ձեռքով կերակրում է ահռելի արջին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ուշագրավ տեսանյութը հավաքել է մոտ 16 մլն դիտում: Տեսանյութն արվել է  Բիլզերյանի լոսանջելեսյան առանձնատանը կազմակերպված խնջույքներից մեկի ժամանակ:

Որպես «պոկերի արքա» հայտնի Բիլզերյանը ցույց է տվել, որ բոլորովին էլ չի վախենում հասակով իրենից բարձր գորշ արջից ու կարող է հանգիստ նրան կերակրել:

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն ու ակտիվիստներն իրենց բողոքն ու դժգոհությունն են արտահայտել ոչ միայն հազարավոր մեկնաբանություններում, այլև Կալիֆոռնիայի իշխանություններին ուղղված նամակներում՝ նշելով, որ Բիլզերյանը կենդանուն այնտեղ բերելու թույլտվություն չի ունեցել, ինչպես նաև ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ ահռելի գիշատիչը շատ մոտ է կանգնած եղել հավաքվածներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ