«Ստեղծվել է 50 հազար աշխատատեղ» վարչապետ Փաշինյան

 

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է կասկածի տակ առնվող 50 հազար աշխատատեղերին.

«Ինչպես արդեն նշել ենք, Հայաստանում ստվերից դուրս է բերվել կամ ստեղծվել է 50 հազար աշխատատեղ: Սրա հետ կապված երբ ես ելույթ ունեցա ԵԽԽՎ ամբիոնից, բազմաթիվ հրապարակային հայտարարություններ հնչեցին այն կապակցությամբ, որ կասկածի տակ է առնվում այդ թիվը»:

ՀՀ վարչապետն, ապա շարունակեց. «Ես հանձնարարել էի փաստաթուղթ ներկայացնել, թե որտեղ եւ ինչպես են ձեռք բերվել այդ աշխատատեղերը:

Իհարկե, մեծ մասը ստվերից դուրս բերված աշխատատեղեր են:Այստեղ էականն այն է, որ 2019 թվականի հունվարի 2018-ի համեմատ 50 հազարով ավել աշխատատեղ է գրանցվել Հայաստանում: Եվ այդ տեղեկանքը հիմա իմ ձեռքի տակ է ու ես հերթով կներկայացնեմ թվերը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ