Շող Մովսիսյանը գրում է.
Հիշու՞մ եք` Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը ասում էր` ազատ, անկախ, ժողովրդավար Հայաստան: Այսօրվա Հայաստանի մասին էր ասում:
Հետևեք Երևան քաղաքի նախընտրական պայքարին: Ազատ խոսքի իրավունքը բացարձակ բոլորինն է: Ոչ մեկ չի վախենում ծեծվելուց, թալանվելուց, սպանվելուց: Ով ինչ գիտի, ով ինչ ուզում, ինչ մտածում ասում է:
Հանրային պետական հեռուստատեսությունը լուսաբանում է բոլոր կուսակցությունների քարոզարշավը հավասարապես: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բոլոր կուսակցությունների հայտերը ընդունեց: Հիշու՞մ եք Լֆիկի վարձու կանանց, երբ Փաշինյանը քարոզարշավի էր գնացել, երևի սրանից մի տաս տարի առաջ: Հիշու՞մ եք ինչպես էին մարդկանց լարում իրենց բակերից վարձու շակալները, թաղային խուժանը: Հիշեցի՞ք:
Իսկ հիմա՞: Հիմա Հայաստանի հասարակական քաղաքական կյանքը նման է մի մեծ եռացող կաթսայի, որ մեջ ճաշ են եփում: Կաթսայի մեջ են կուսակցությունները, քաղհասարակությունը, հասարակական գործիչները, բլոգերները, մամուլը, քաղվերլուծաբանները, շուստրիները, ազնիվները, խորամանկներն ու հազար ձևի ու նպատակների անհատները:
Ու եռում ու եփվում է Հայաստանը: Եփվում է ու կոփվում, տեսք ու համ է ստանում: Հայաստանը առաջ է գնում, արագ քայլերով Հայաստանի հպարտ քաղաքացին կառուցում է ազատ, անկախ ժողովրդավար Հայաստանը: