Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր իր Ինստագրամյան էջում կրքոտ լուսանկարներ է հրապարակում ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն, ով հանդես է գալիս Woman’s Club նախագծում իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել է կրքոտ, գայթակղիչ ու համարձակ կերպարում։
Մոդել-դերասանուհին կրում է վագրային պրինտով երկար զգեստ, որն ամբողջությամբ ցուցադրել է Լիլիի փարթամ բարեմասնությունները։ Դերասանուհին առանց ներքնազգեստի է, նրա կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու ցանց զուգագուլպաները։Լուսանկարին կից կատարել էր հետևյալ գրառումը․«Այն ամենն, ինչ ասում են մեջքիս ետեւում լսում է միայն հետույքս»։