Քաղաքապետ Հայկ Մարությանը ևս կատարեց իր նվիրատվությունը «Հայաստան համահայկական հիմնադրամին»

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2018»–ը, որն այս տարի ընթանում է «Արարենք միասին» խորագրով։ Ժամը 1։00–ի դրությամբ հանգանակվել է 2,881,657 դոլար։

Հրապարակվել է տեղեկություն մի քանի խոշոր հանգանակության մասին. 1 միլիոն դոլար Անդրանիկ Բաղդասարյանն է նվիրաբերել հիմնադրամին, 1 մլն 340 հազար դոլար՝ Տեր-Ղուկասյանների ընտանիքը, 122 հազար դոլար էլ՝ Վարդանյանների ընտանիքը:

«Հիմնադրամի նպատակները լիովին ազնիվ են, և նվիրատուների բոլոր գումարներն ու անգամ ամենափոքր լուման ծառայելու է իր նպատակին»,– հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ