31-ամյա քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Օգոստոսի 23-ին՝ ժամը 03:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Է․ Բ․-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։ Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ