Երևանի ավագանու ընտրությունները առնչվում են ինչպես անվտանգության, այնպես էլ ներքաղաքական ու Արցախի հետ կապված խնդիրներին․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վաղվանից սկսվում է Երևանի ավագանու ընտրության քարոզարշավը, որը մեր իրավիճակում շատերիդ համար երկրորդական նշանակություն ունի, քանի որ պատերազմը ավարտված չէ, Արցախի մեր քույրերը ու եղբայրները շրջափակման մեջ են, անվտանգային խնդիրները լուծված չեն։ Հավատացնում եմ ձեզ, որ այլևս չկա երկրորդական խնդիր, առավել ևս հանրապետության բնակչության 1/3-ով բնակեցված մայրաքաղաքի քաղաքապետի ընտրության դեպքում։ Երևանի ավագանու ընտրությունները առնչվում են ինչպես անվտանգության, այնպես էլ ներքաղաքական ու Արցախի հետ կապված խնդիրներին: Բոլոր հարցերի և մեր առաջիկա քայլերի մասին ես կխոսեմ քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը՝ օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ին Կասկադի վերնամասի, 50-ամյակի հուշակոթողի հրապարակում։

Մենք հոգացել ենք ձեր հարմարավետության` նստելու, բարձրախոսների ու անմիջական զրույց ունենալու հարցերը։ Սիրով հրավիրում եմ բոլորիդ, ձեր ներկայությունն է, որ ոգևորում և ուժեղացնում է մեզ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ