Վարչապետ Փաշինյանը պատմել է, թե ինչ է սիրում ուտել և խմել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային օրը սկսում է առավոտյան ութին և ավարտում այն ժամանակ, երբ այլևս աշխատանքը շարունակելու ուժ չի ունենում։ Այս մասին նա պատմել է «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում` պատասխանելով բլից հարցերին։

Փաշինյանը խոստովանել է, որ երբեք հոբբի չի ունեցել և հիմա էլ չունի։ Նա նշել է, որ սիրում է կարդալ, իսկ սիրած գրողներն են Հովհաննես Թումանյանը, Հրանտ Մաթևոսյանը, Ֆյոդոր Դոստոևսկին։

Վարչապետն ասել է նաև, որ թանապուր ու սուրճ է սիրում։ Ալկոհոլ խմում է, բայց հատուկ նախասիրություններ չունի. ամեն ինչ կախված է այդ պահին իրեն շրջապատող մարդկանցից ու իրավիճակից։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել էր, որ հայկական արտադրության հագուստ և կոշիկ է նախընտրում։ Նա նաև հայկական ժամացույց է կապում և փորձում է խթանել տեղական արտադրությունը։ Վարչապետը պատմել էր, որ միաժամանակ երեք լեզու է սովորում։ Սիրում է հեծանիվ քշել և մի անգամ նույնիսկ հեծանիվով է գնացել աշխատանքի։

աղբյուրը՝ armeniasputnik

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ