«Կարող էր պարզապես լռել». Արշակ Աբրահամյան

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ որ Հակարիի կամրջի վրա տեղադրված անցակետով առաջին բուժառուն տեղափոխվում էր ՀՀ՝ այդ ժամանակվանից ես զգուշացնում էի, որ հեռու չի այն օրը, երբ ադրբեջանական լրատվամիջոցները փորձելու են հարցազրույց վերցնել որևէ մեկից և պետք է ԲՈԼՈՐԻՆ զգուշացնել. որ իրենք ունեն լռելու իրավունք։
Այսօր արդեն տարածվում է արցախցի աղջկա հարցազրույցը թշնամու լրատվականներին…

Պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի ծանր հոգեբանական և վախի մթնոլորտ է եղել առանց ծնողների, լիովին միայնակ և մինչև ատամները զինված թշնամու դիմաց կանգնած երիտասարդ աղջիկների մոտ։ Եվ քաջատեղյակ եմ նաև լրագրողների «խոսք քաշելու» ունակություններից։

Իհարկե աղջիկը կարող էր պարզապես լռել, բայց ես ավելի շատ մեղադրում եմ բոլոր այն մարդկանց, ում պատճառով ստեղծվել է նման իրավիճակ։

Այս ամենի մեղավորները ունեն հստակ անուններ և հենց նրանք են կոտրում ժողովրդի ողնաշարը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ