Ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել. Բելգիայի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին

«Ես այստեղ եմ ձեզ աջակցելու համար և քաջալերելու համար այն հակամարտության կարգավորման համար, որը 100 տարի ի վեր չի գտնում լուծում և արդեն չափազանց շատ զոհեր է տվել»,- այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը:

Լահբիբի խոսքով՝ Բելգիան մտահոգված է ԼՂ-ի լարվածության կապակցությամբ. «Ես ասում եմ հստակորեն՝ միակ ճանապարհն այս պատմական հակամարտությունից դուր գալու համար՝ բանակցությունների և կոմպրոմիսների ճանապարհն է, նույնիսկ եթե դրան դժվար է հասնել: 2023 թվականին Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են: Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը, և ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել: Յուրքանչյուր պետության պարտավորույթունն է իր բնակչության իրավունքը պահպահնել, հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվեն, և ես իմ ադրբեջանցի գործընկերոջը կհիշեցնեմ այդ մասին:

Բրյուսելում կայացած վերջին բանակցությունները ցույց տվեցին, որ խաղաղության համաձայնագիրը մոտ է և երկու երկրների ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ և ադրբեջանցի ժողովուրդներին թույլ տալու համար խաղաղության մեջ ապրել: Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում ու Բաքվում, և մենք հուսով ենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն և դրան հասնելու համար կարող եք ձեր հույսը դնել ԵՄ-ի վրա: Ցանկանում եմ ողջունել ՀՀ-ի որոշումն իր տարածքում ընդունել ԵՄ-ի դիտորդական առաքելությունը, որի նպատակն է սահմանամերձ շրջանում կայունություն և անվտանգություն ապահովել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ