Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել ա.
«Կա հնարավորություն առանց պատերազմի Շուշին, Քարվաճառը, Հադրութը հետ բերել, սակայն այս հնարավորությունը պիտի մեր ժողովուրդը տա գիտակից, սրտացավ մարդկանց»։
________________
Մի րոպե։
Եթե առանց պատերազմի Շուշին, Քարվաճառը, Հադրութը հետ բերելու հնարավորություն կա, էլ ինչի՞ ենք դրանով սահմանափակվում:
Ձեռի հետ էլ կարելի է առանց պատերազմի հետ բերել Գետաշենը, Շահումյանը, Թալիշը, Քուռ-
Արաքսյան հովիտը:
Իսկ եթե դիմենք Արա Պապյանին, որ սեյֆից հանի Վիլսոնի քարտեզն ու իրավարար ինչ-որ վճիռների պատճենները, կարելի է արդեն զբաղվել նաև Արևմտյան Հայաստանը հետ բերելով:
Մի քիչ մասշտաբային պետք է գործին կպնել:
Մի խոսքով, եկեք մեր հողերը՝
պապական, հայրենական, պատմական, առանց պատերազմի վերադարձնելու հնարավորություն տանք այս չափից դուրս գիտակից մարդկանց:
Մի բան գիտեն, որ ասում են: