ՔՊ-ից Տիգրան Ավինյանը կհաղթի ընտրություններում, ավելին, ՔՊ-ից ով էլ լինի, կընտրվի, որովհետև կընտրվի վարչապետը.Նանե Իսրայելյան

Նանե Իսրայելյանը գրում է.

Ռուբեն Վարդանյանն Արցախը չկարողացավ Ռուսաստանի մարզ դարձնել, հիմա անցել է Երևանի մարզափոխման գործընթացին. օգնականն է ամեն տարի դաշտ փոխող Մանե Թանդիլյանը, բայց սա մանր թեմա է, չարժե շատ խորանալ։

Դերասանի մասով էլ ամեն ինչ պարզ է: Որտեղ էլ դնես, կխաղա, վազելինի չգիտեմ ինչ աստիճանի քանակով քպ-ին քփացած ու ՔՊ-ից թռածն ասում է, որ 2018 թվականին իրեն են ընտրել: Օ բարքեր, օ մարությաններ… Բայց ախր այն ժամանակ Փաշինյանի ուսապարկը լիներ, թե դու կընտրեին: Հիմա ո՞վ ես, որ ընտրեն։

ՔՊ-ից Տիգրան Ավինյանը կհաղթի ընտրություններում, ավելին, ՔՊ-ից ով էլ լինի, կընտրվի, որովհետև կընտրվի վարչապետը: Ժողովուրդը չի ընտրելու թաթարստանի ներկայացուցչին ու ուրացող դերասանին: Գուցե չենք ուզում, բայց Ժողովրդի մեծամասնությունը շարունակում է վստահել հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին: Սա փաստ է, որքան էլ այն շատերին դուր չգա: Կտրվեք իլյուզիաներից, հեքիաթները կողքի բաժնում են:

Մյուսները անցողիկ շեմը հաղթահարելու շանս կարծես թե չունեն:

Լավ աշխատանքային շաբաթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ