ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ իր ձերբակալության մասին

Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում պատմել է, թե ինչպես հեղափոխության օրերին՝ 2018թ․ ապրիլի 23-ին, իրեն ձերբակալեցին և ինչպես ընթացավ քննիչի հետ խոսակցությունը։

Ապրիլի 23-ի առավոտը Ձերբակալվածների Պահման Վայրում էի, խուց մտավ ոստիկանը, ասաց, որ պատրաստվեմ, դուրս ենք գալիս: Բնականաբար տանելու էին ՀՔԾ, 8-10 տարվա գործը կարեին, շարունակությունը դեռ հայտնի չէր…

Արդեն 2 օր է ինձ տրամադրում էի վատագույն սցենարին, որպեսզի հանգիստ տանեմ էդ ամենը: Երբ հասանք ՀՔԾ, երկար պահեցին ոստիկանական գազելում, դրանից պարզ էր, որ շատ են դատվողները, չեն հասցնում: Առաջին քննիչի հետ խոսակցությունը երկար չտեվեց, որովհետև պահանջում էի Սերժի նկարի առկայությամբ ինձ չքննեն:

Տարան մեկ այլ սենյակ՝ մեկ այլ քննիչի մոտ: Երկար խոսակցություն ենք ունեցել: Քննիչը փորձում էր իր շարադրած մեղադրանքները ներկայացնել, իսկ ես ներկայացնում իր արածի հետևանքները պետության համար: Բացատրում էի, թե ինչպես կարող է ամեն ինչ փոխվել, չնայած այդ պահին փոփոխության որևիցե հույս չունեի: Խոսակցությանը ներկա էր նաև Հերիքնազ Տիգրանյանը, ով իմ իրավունքներն էր պաշտպանում:

աղբյուրը՝ Civilnet

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ