Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին պաշտոնազրկելու մտադրությունը մատնող վերջին հայտարարության մասին գրառումս հարուցել է բազմաթիվ քաղաքական շրջանակների և քաղաքացիների զայրույթը։
Հուրախություն բոլորիս, աշխարհազորը, գործող զինվորականությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Պաշտպանության բանակի հրամանատարությունը և պետական ողջ համակարգը շարունակում է վերահսկել Արայիկ Հարությունյանը։
Շատերի համոզմամբ, Ռուբեն Վարդանյանի այս մտադրությունը բացի Արցախի նախկին նախագահներից՝ Բակո Սահակյանից և Արկադի Ղուկասյանից, աջակցում են նաև Հայաստանի նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Ըստ որոշ աղբյուրների, Ռուբեն Վարդանյանի և նրա փողով առնված խունտայի այս ազգադավ մտադրությունն Արցախում աջակցում է միայն մեկ ուժային նախարար և որոշ պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականներ։ Ըստ փոխանցված տեղեկությունների՝ Ամենայն հայոց և Մեծի տանն Կիլիկիո հայրապետները ևս դիտարկում են այսպիսի կործարար օրակարգը աջակցելու հնարավորությունը։
Չնայած Քոչարյանի և Սերժ Սարգսնաի նկատմամբ իմ անձնական վերաբերմունքին, դեռևս հույս ունեմ, որ նրանք, որքան էլ չսիրեն, համաձայն չլինեն Արայիկ Հարությունյանի հետ, որպես փորձառու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, հասկանում են, թե ինչ կարող է նշանակել այս պահին ներարցախյան իշխանական խժդժությունները, և այդու կանեն ամեն ինչ, այդ թվում հրապարակայնորեն, որ այսպիսի մտադրության կենսագործումը խեղդվի օրորոցում։
Մեծ հույս ունեմ, որ կաթողիկոսները ևս հասկանում են ստեղծված իրավիճակում իրենց պատասխանատվությունը։ Արցախի ապագան կախված է մազից, և չափազանց կարևոր է, որ մենք բոլորս, մի կողմ դնենք մեր անձը, անձնական վերաբերմունքը, խոնարհենք մեր կուսակցական դրոշները, մի մարդու պես կանգնենք Արցախի և Արցախի օրինական իշխանության կողքին։
Այս դիրքորոշումը ոչ մի դեպքում չի նշանակում, որ ես, դուք համաձայն ենք Արայիկ Հարությունյանի բոլոր քայլերին և հայտարարություններին։ Բայց այդ տարաձայնությունները որևէ կերպ չեն կարող ավելի կարևոր լինել, քան արցախցու ընտրության կողքին կանգնելն է, օրինական ընտրված իշխանությանը պաշտպանելը»։