Նիկոլ Փաշինյանը Կոնդի Ս. Հովհաննես ե
Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ի առավոտյան կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը:
Ծնվել է 1953թ. Վրացական ԽՍՀ Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1970-1975թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում:
1976-1987 թթ. աշխատել է «Երեկոյան Երեւան» թերթում որպես գրական աշխատող: 1987-1990թթ. եղել է ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ:
1990թ. հոկտեմբերից՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հիմնադրման շրջանից սկսած, աշխատանքի է անցել թերթում որպես մեկնաբան, իսկ երկու տարի անց՝ 1992 թ. հոկտեմբերին, նշանակվել է գլխավոր խմբագրի տեղակալ, «Փետրուար» երիտասարդական շաբաթաթերթ-հավելվածի խմբագիր: 1995թ. նշանակվել է ՆԳՆ «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:
2001թ. ստանձնել է «Հանրապետություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: Որպես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր գործունեությունը շարունակել է 2017թ. նոյեմբերին կառավարության որոշմամբ «Արմենպրես» պետական գործակալության հետ միավորվելուց հետո առ այսօր: