Վերամբարձ ճոռոմաբանության փոխարեն՝ պահանջել ՌԴ իշխանություններից անհապաղ տալ քաղաքական հստակ գնահատական.Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը գրում է.

Հարգելի հայրենակիցներ `
❗Վերամբարձ ճոռոմաբանության,սինթետիկ ստորագրությունների,պաթետիկ հայրենասիրության փոխարեն առաջարկում եմ գործուն քայլեր .
❗Ուրբաթ օրը`օգոստոսի 18-ին, ժամը 19:00 առաջարկում եմ հավաքվել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ
(հասցե`քաղաք Երեւան,Գրիգոր Լուսավորիչ 13 ա)
Նպատակը `
❗Պահանջել ՌԴ իշխանություններից անհապաղ միջամտել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը այնպես,ինչպես դա նախատեսված էր/է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով , որի տակ իր ստորագրությունը դրել է ՌԴ նախագահը,որը կազմվել է ՌԴ նախագահի միջնորդությամբ/դոմինանտությամբ
❗Վերջ տալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման` Ադրբեջանի վարած քաղաքականությանը նպաստելուն,
❗Տալ քաղաքական հստակ գնահատական ԼՂ-ում առաջացած ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻՆ,
❗Ապահովել Հայաստանի Հանրապետության ուղարկած եւ այս պահին դեռ Կոռնիձորում սպասող հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ `առանց նախապայմանների :
Բոլոր առողջ քաղաքական ուժերին կոչ եմ անում մի կողմ դնել դետալային տարակարծությունները ու ՄԻԱՆԱԼ այս օրակարգի շուրջ ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ